«Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով պարարտ հող է նախապատրաստում Արցախին հետագա ֆինանսավորումից զրկելու համար». Վիտալի Մանգասարյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյանը, իր 5 ժամանոց վերջին հարցազրույցի ժամանակ, մի քանի անգամ նշեց, որ Արցախում նույնիսկ բադրիջան չկա, և պետք է պարզել, թե ՀՀ ի կողմից հատկացված գումարները այդ ինչպե՞ս են ծախսվում, որ իր կինը իրենց կառավարական ամառանոցում բադրիջան և վարունգ կարողանում է աճեցնել, իսկ Արցախում չեն կարողանում:
Չեմ ուզում համեմատականներ տանեմ, Արցախում ստեղծված իրավիճակի և Երևանի կենտրոնում գտնվող կառավարական ամառանոցի միջև, ուղղակի նշեմ «բադրիջան» օպերացիայից բխող հետևանքները:
Նիկոլ Փաշինյանը իր այդօրինակ հայտարարություններով պարարտ հող է նախապատրաստում Արցախին հետագա ֆինանսավորումից զրկելու համար»: