Կանադան հանձնառու է աջակցել ԼՂ հակամարտության խաղաղ լուծմանը. Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ում Կանադայի ներկայությունը

Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին հայտարարել է՝ Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը, Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ իր կողմից բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի որոշումը:

Մելանի Ջոլին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Կանադան հանձնառու է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ քաղաքական լուծմանը և տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Այդ իսկ պատճառով մենք մեծացրել ենք մեր «հետքը» տարածաշրջանում։ Այժմ մենք հայտարարում ենք, որ Կանադան մասնակցություն է ունենալու Հայաստանում ԵՄ առաքելությանը»:

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն էլ «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է այս գրառմանը:

«Մենք իսկապես բարձր ենք գնահատում Կանադայի ներդրումն ու ներկայությունը Հայաստանում՝ հանուն մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար՝ հիմնված ժողովրդավարական սկզբունքներին ընդհանուր հավատարմության վրա»,-նշել է Միրզոյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31