Ես չեմ կարող պատասխանել Նիկոլ Փաշինյանի փոխարեն. Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական

Արցախի ապաշրջափակման պահանջով Հայաստանում երեկ մեկնարկած ակցիաները շարունակվում են: Այսօր ակցիայի մասնակիցների առաջին կանգառը Ֆրանսիայի դեսպանատան առջև էր:

Ակցիայի նախաձեռնող խմբի անդամ, Արցախի նախագահի օգնական Վլադիմիր Գրիգորյանը պատասխանելով լրագրողների հարցերին՝ արդյոք այս կերպ հնարավոր կլինի՞ շարժել աշխարհի գութը, և ուշացած չե՞ն նմանատիպ նախաձեռնությունները, նշեց. «Արցախի Հանրապետության կառավարությունը՝ ի դեմս նախագահի, մինչ այս պահը, գործակցելով բոլոր երևացող և չերևացող գործիկազմերը,  փորձել է առավելագույն մեղմ տարբերակով, սակայն կիրառելով ամբողջ զինանոցը, այս պահին ունենք այն, ինչ ունենք:

Ճիշտ է, հետագայում, ինչպես նախագահն իր խոսքում  նշեց, կիրառվելու են ծայրահեղ քայլեր, որոնց մասին չենք ցանկանում հրապարակայնորեն խոսել, բայց վստահեցնում ենք՝ մենք ունենք քայլերի հերթականություն և հույս ունեք, որ մեր ձայնը լսելու է լինելու»:

Դիտարկմանը՝ եթե Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, այս պահին ի՞նչ հնարավորություններ կան, Վլադիմիր Գրիգորյանն արձագանքեց.

Կարդացեք նաև

«Տվյալ հարցի պատասխանը բազմիցս ամրագրվել է ԱՀ նախագահի, կառավարության անդամների, ԱԺ-ի հայտարարություններում՝  Արցախի Հանրապետությունն իրեն չի տեսնում Ադրբեջանի կազմում»:

Հստակեցմանը, թե ինչու է Փաշինյանն անտեսում այդ դիրքորոշումը, պատասխանեց. «Այդ հարցը ինձ չպետք է ուղղվի. ես չեմ կարող պատասխանել Փաշինյանի փոխարեն»:

Աղդամով հումանիտար օգնություն տեղափոխելու մասին Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ Արցախի նախագահի օգնականը շեշտեց՝ Արցախի իշխանությունը չի ընդունում այդ առաջարկը, և հավելեց. «Քանի որ մենք Ադրբեջանի Հանրապետության հետ չունենք համապատասխան իրավակարգավորումներ, նման գործընթացներն այս փուլում անհնար են»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր 168.am-ը, քաղաքացիները հավաքներ են իրականացրել նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՌԴ դեսպանատան առջև։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս