Տիրամիսու տորթ-պաղպաղակ
Բաղադրիչներ՝
• վանիլային պաղպաղակ- 500 մլ
• լիկյոր սուրճի արոմատով- 1/4 բաժակ (60 մլ)
• թունդ Էսպրեսսո սուրճ- 1/4 բաժակ (60 մլ)
• 12 թխվածքաբլիթ
• սուրճի համով պաղպաղակ- 500 մլ
• կակաո
Պատրաստման եղանակը՝
Ձևամանը ծածկել յուղաթղթով, 10 րոպե դնել սառցարանում։ Սառցարանից հանելուց հետո լցնել վանիլային պաղպաղակը, տարածել, կրկին դնել սառցարան։
Սուրճի լիկյորը խառնել էսպրեսսո սուրճի հետ։
Սառցարանից հանել ձևամանը, վանիլային պաղպաղակի վրա դասավորել սուրճի լուծույթով թրջած թխվածքաբլիթները, վրան լցնել սուրճի համով պաղպաղակը, տարածել, այնուհետև վրան դասավորել սուրճի մեջ թաթախած մյուս թխվածքաբլիթները։ Կրկին դնել սառցարանում և թողնել 2-3 ժամ։
Հանել սառցարանից, զգույշ հեռացնել ձևամանը, վրան ցանել կակաո և վայելել։