Դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցվեցին
Այսօր Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) հրապարակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով որոշումը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարությունն է միջնորդություն ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորին։ Միջնորդությունը ներկայացրել է նախարարի ժ/պ Լևոն Բալյանը։
Դատավորի նկատմամբ վարույթը հարուցվել է հարցազրույցի համար։ Խոսքը գնում է, մասնավորապես, ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։
Հիշեցնենք՝ ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով ըստ էության փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորները, այդուհանդերձ, ԲԴԽ դատավոր անդամ չէին ընտրել Կարեն Անդրեասյանի թեկնածուին՝ Ռուբիկ Մխիթարյանին՝ իրենց քվեն տալով դատավոր Արշակ Վարդանյանին։ Դավիթ Հարությունյանն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը։
Վարույթի ողջ քննությունը, ինչպես գիտենք, անցկացվեց դռնփակ ռեժիմով, իսկ վերջին նիստին դատավորին ոչ միայն հեռացրեցին նիստերի դահլիճից, այլև թույլ չտվեցին նրա ներկայացուցիչներ Միքայել Շխիմյանին ու Երեմ Սարգսյանին բարձրանալ վերև:
Դավիթ Հարությունյանի լիազորությունները նույնպես դադարեցվեցին:
Երեկ դատավոր Դավիթ Հարությունյանը միջնորդություն էր ներկայացրել իր վերաբերյալ վարույթի քննությունը վերսկսելու վերաբերյալ:
Մանրամասները՝ տեսանյութում։