
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում․ ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ՌԴ խաղաղապահների գործունեության ամենօրյա տեղեկագրում։
Տեղեկագրի համաձայն՝ տուժածներ չկան։
«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ։
Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»,- նշվում է տեղեկագրում։