Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը կմասնակցի բասկետբոլի աշխարհի առաջնության նախընտրական փուլին

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել մասնակցելու բասկետբոլի Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախընտրական փուլի վիճակահանությունը կկայանա օգոստոսի 8-ին Գերմանիայի Մյունխեն քաղաքում:

Աշխարհի 2027 թ․ առաջնության նախընտրական փուլը կմեկնարկի 2024 թվականի փետրվարին։

Առաջնության նախընտրական առաջին փուլի խաղերի ժամանակացույցը․

2024 թ․ փետրվարի 19-27-ը

2024 թ․ նոյեմբերի 18-26-ը

2025 թ․ փետրվարի 17-25-ը։

Երկրորդ փուլ անցնելու դեպքում հավաքականները պայքարը կշարունակեն 2025 թ․ հունիսին։

Հայաստանի հավաքականը նախորդ տարի դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930