Բաժիններ՝

8-ամյա տղային վրաերթի ենթարկած վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի. նա հայտնաբերվել և ձերբակալվել է

Հունիսի 28-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա. վարորդը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Արմավիրի բաժնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի տներից մեկի մոտ տղային վրաերթի էր ենթարկել «Օպելի» 69-ամյա վարորդը: Նա ձերբակալվել է:

Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930