Այսօրվանից վերականգնվել է «Երկիր Մեդիայի» համապետական եթերով հեռարձակումը
«Երկիր մեդիան» հունիսի 29-ի կեսգիշերին կլինի հանրապետական եթերում։
«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում տեղի ունեցած փոփոխություններով, որոնք ուժի մեջ են մտել ապրիլին, հեռուստաընկերությունն իրավունք ունենք նույն սլոթի վրա՝ 7-րդ ալիքով, հեռարձակվել մինչև տվյալ սլոթի համար նոր մրցույթի հայտարարումն ու հաղթողի ճանաչումը։
Հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթի փաթեթների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 24–ն է, իսկ հաղթողը հայտնի կդառնա աշնանը։ Մրցույթին կմասնակցի նաև «Երկիր մեդիան»։
Նշենք, որ փետրվարի 18–ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը դրամահավաք էր սկսել տեխնիկապես վերազինման համար, որպեսզի կարողանան մասնակցել հանրային մուլտիպլեքսում սլոթի հաջորդ մրցույթին։