Վրաստանում տասնյակ մարդիկ են ձերբակալվել թմրահանցավորության համար. ՆԳՆ
Վրաստանի ոստիկանությունը վերջին ժամանակներս երկրի տարածքում 52 մարդու է ձերբակալել թմրահանցավորության համար, որոնցից 37-ը՝ թմրանյութերի իրացման համար։ Ինչպես տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից, այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության վարչության ղեկավար Թեյմուրազ Կուպատաձեն։
Ըստ ՆԳՆ-ի՝ Հատկապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և իրացման մեղադրանքով ձերբակալվածների թվում կան Վրաստանի, Գերմանիայի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ռուսաստանի, Նիգերիայի, Հնդկաստանի և Իրանի քաղաքացիներ։
Թմրահանցագործների ձերբակալության հատուկ գործողություններն անցկացվել են Թբիլիսիում, Իմերեթում, Ռաչա-Լեչխումում և Քվեմո Սվանեթում, Աջարիայում, Շիդա Քարթլիում, Սամեգրելո-Զեմո Սվանեթում և Կախեթում:
Ձերբակալվածների թվում կան կանայք և մեկ անչափահաս։
Ձերբակալվածներից ամենաերիտասարդը 16 տարեկան է, իսկ ամենաավագը՝ 67: