
Ջուր հավաքեք

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունիսի 29-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Ձորափի, Կոնդի, Ֆրիկի, Ռուսթավելի, Սբ․Աբգար Թագավորի փողոցների, Այգեձորի փողոցի և 1-ին նրբանցքի, Պռոշյան փողոցի և 1-ին նրբանցքի, Լեոյի 12, Մ․Բաղրամյան 21, 23, Դ․Դեմիրճյան 27-33, Իսրայելյան 43 շենքերի, Մ․Սարյան 24-26 շենքերի՝ իրենց կոտորակներով, Պարոնյան 15-50/3 շենքերի և 2-73ա անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: