Թուրքիայում բնակչության 87%-ը ցանկանում է, որ փախստականները հեռանան
Spectrum House հետազոտական կենտրոնի գլխավոր տնօրեն Ազադ Բարըշը մայիսի 14-28-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների, սոցիալական խնդիրների և փախստականների վերաբերյալ անցկացրած հետազոտության մասին է խոսել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նա նշել է, որ վերջին տարիներին ողջ աշխարհում ակտիվացած ծայրահեղ աջ և նեոնացիստական գաղափարները՝ նեոթյուրքականի դրսևորումներով գլուխ են բարձրացրել նաև Թուրքիայում։
Բարըշը հայտնել է, որ փախստականների՝ իրենց հայրենի երկրներիը վերադառնալու վերաբերյալ անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Թուրքիայում բնակչության 87%-ը ցանկանում է, որ վերջիններս վերադառնան։ Թուրքերի շրջանում ցուցանիշը համեմատաբար ավելի բարձր է՝ 87%, քրդերի շրջանում՝ 36%։
«Փախստականի հետ ապրել չեմ ցանկանում» ասել է Թուրքիայում հարցվածների մոտ 60%-ը։