«Բռնապետիկները շարունակում են վճռական գտնվել ապօրինության հարցում». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազազրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր ժամը 17:00-ին հրավիրվել եմ Երևանի քաղաքապետարան հուլիսի 5-ի հանրահավաքի ծանուցման հարցով հանրային լսումների։ Չի եղել դեպք, երբ ես ծանուցում ներկայացնեմ Երևանի քաղաքապետարան հանրահավաքի կազմակերպման մասին և քաղաքապետարանի կողմից օրենքով սահմանված կարգով կայացվի դրական որոշում։

Երկու դեպքում` 2022 թվականի օգոստոսի 23-ի և 2023 թվականի հունվարի 28-ի հանրահավաքների կազմակերպման համար քաղաքապետարանի ներկայացրած արգելքներն ու սահմանափակումները ես վիճարկել եմ դատարանում և երկու դեպքում էլ հաղթել եմ դատը։ Բռնապետիկները շարունակում են վճռական գտնվել ապօրինության հարցում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930