Բաժիններ՝

ԵՄ ԱԳ նախարարները որոշում են ընդունել 3,5 մլրդ եվրոյով ավելացնել Եվրոպայի խաղաղության հիմնադրամի ծավալը

Եվրամիության 27 պետությունների արտաքին գործերի նախարարները որոշում են ընդունել Եվրոպայի խաղաղության հիմնադրամի ծավալը 3,5 միլիարդ եվրոյով ավելացնելու մասին: Հենց այս հիմնադրամից է Բրյուսելը գումար հատկացնում Ուկրաինային զենքի մատակարարումների համար։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ։

«Այսօր խորհուրդը որոշում է կայացրել Եվրոպայի խաղաղության հիմնադրամի ընդհանուր ֆինանսական առավելակետը բարձրացնել 3,5 միլիարդ եվրոյով՝ 2023 թվականի մարտի 20-ին կնքված համաձայնագրի հիման վրա: Այդ որոշումը կոչված է ապահովելու հիմնադրամի ֆինանսական կայունությունն ու կանխատեսելիությունը երկարաժամկետ հեռանկարում, ինչպես նաև պահպանելու դրա գլոբալ աշխարհագրական ընդգրկումը և ճգնաժամերն ու հակամարտությունները կանխելու և դրանց արագորեն հակազդելու ԵՄ-ի կարողությունը», – նշված է ԵՄ-ի տարածած հայտարարությունում:

Նշված գումարի ավելացմամբ Եվրոպայի խաղաղության հիմնադրամի ընդհանուր ծավալն այժմ կազմում է ավելի քան 12 միլիարդ եվրո:

Եվրոպական Միությունը հիշյալ հիմնադրամից մի քանի ամիսը մեկ հատկացնում է 500-ական մլն եվրո՝ Ուկրաինային զենքի մատակարարումների համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս