Սպառնալիքների հերթական փունջը «խաղաղության» ճանապարհին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել մի շարք սպառնալից հայտարարություններով՝ ուղղված Արցախին և Հայաստանին։ Հերթական անգամ նշելով, որ արցախահայությունը չունի այլ տարբերակ, քան «գործել միջազգային իրավունքի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում», Հասանովը ասել է․

«Եթե նրանք [Արցախի ՊԲ-ը – խմբ․] դիմեն սադրանքների, փորձեն ինչ-որ ապօրինի գործողություններ իրականացնել Ադրբեջանի ԶՈՒ դեմ, ապա այդ ապօրինի զինված խմբավորումներին պատժելու համար բավական է ադրբեջանական բանակի մեկ կորպուսը, և այն էլ՝ ոչ ամբողջական․․․ Ես վստահեցնում եմ, որ նման դեպքում նրանց դեմ, ըստ Ադրբեջանի օրենքների, կկիրառվեն ԶՈՒ ստորաբաժանումները, որոնք կստիպեն նրանց կատարել բոլոր պահանջները»։

Միաժամանակ Հասանովը նշել է, որ «Հայաստանում՝ հատկապես բանակում, շատ են ուժերը, որոնք չեն ցանկանում խաղաղություն Ադրբեջանի հետ ․․․ Քանի որ հայտարարությունները, որ մենք լսում ենք այդ երկրի ղեկավարությունից, և այն, ինչ տեղի է ունենում պայմանական պետական սահմանին, հաճախ չեն համընկնում»։

Հիշեցնելով Ի․ Ալիևի հնչեցրած նախապայմանները, Հասանովը նշեց, որ դրանց չկատարման դեպքում իրենք շարունակելու են «գտնվել այնտեղ, որտեղ գտնվում են»։ Ադրբեջանական 2020թ․-ից ի վեր՝ 6 ռազմական ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ, որոնց արդյունքում, ըստ Հասանովի, ադրբեջանական բանակը հնարավորություն է ձեռք բերել «ազդելու բուն Հայաստանի ներսում մատակարարման բոլոր ռազմավարական ուղիների և զորքերի տեղաշարժերի»։

Հիշեցնենք, որ վերջերս Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու պայմանները՝

Թղթի վրա Արցախի ճանաչում Ադրբեջանի կազմում

Այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացում

Արցախի ՊԲ լուծարում:

«Հայկական ալիքի» տելեգրամային ալիքից

 

Տեսանյութեր

Լրահոս