Դումայում հայտարարել են, որ մասնավոր ռազմական ընկերություններն այլևս չեն կարողանա հավաքագրել քրեական հանցագործներին

ՌԴ պետդումայի օրենսդրության և պետականաշինության հանձնաժողովի նախագահ Պավել Կրաշենիննիկովը պարզաբանել է, որ խորհրդարանի ստորին պալատի կողմից վերջերս ընդունված օրենքների համաձայն՝ քրեական հանցագործության համար դատապարտվածներն այլևս չեն կարողանա պայմանագրեր կնքել մասնավոր ռազմական ընկերությունների հետ, այլ միայն ՌԴ պաշտպանության նախարարության հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

«Ժամանակին մասնավոր ռազմական ընկերությունները կարող էին վերցնել նրանց, ովքեր դատապարտված են, և պայմանագրեր կնքել նրանց հետ: Հիմա օրենքով այլ ընթացակարգ է ընդունվել, որ պայմանագրերը կնքվում են միայն պաշտպանության նախարարության հետ, ընթացակարգն ամբողջությամբ ամրագրված է», – Կրաշենիննիկովը հունիսի 26-ին ասել է լրագրողներին։

Տեսանյութեր

Լրահոս