Բաժիններ՝

Ամերիկացիներին թույլատրել են կերակրել արհեստական մսով

Ամերիկյան երկու ստարտափները՝ «Upside Foods»-ը և «Good Meat»-ը, պաշտոնական թույլտվություն են ստացել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից՝ լաբորատոր պայմաններում թռչնի բջիջներից աճեցված հավի արհեստական ​​միս վաճառելու համար: Ընկերություններն առաջինն են, որոնք ստացել են իրենց արտադրանքը վաճառելու իրավունք,  տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Նշված ստարտափները այլընտրանքային միս կմատակարարեն Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի ռեստորաններին: Սկզբում ընկերությունները նախատեսում են տարեկան արտադրել մինչև 50,000 ֆունտի մսամթերք: Ավելի ուշ նախատեսվում է ընդլայնել արտադրությունը մինչև տարեկան 400 հազար ֆունտի և ապրանքները վաճառել առևտրի խոշոր կետերին։

«Upside Foods»-ը և «Good Meat»-ը արտոնագիր են ստացել նաև ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունից՝ իրենց արտադրանքն օրինական վաճառքի հանելու համար: Վարչությունից հաստատել են, որ երկու կազմակերպությունների արտադրանքն անվտանգ է ուտելու համար։ Արտադրողներն իրենց հերթին նշում են, որ իրենց արտադրանքի համը ոչնչով չի տարբերվում սովորական հավի մսից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930