
Հրաձիգ Բենիկ Խլղաթյանը չհաղթահարեց Եվրոպական խաղերի օդամղիչ ատրճանակ ձևի որակավորման փուլի արգելքը

Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչները սկսել են պայքարը Եվրոպական խաղերում: Առաջինը հրաձիգներից պայքարի մեջ մտավ Բենիկ Խլղաթյանը: 10 մետր օդամղիչ ատրճանակ վարժությունում Խլղաթյանը չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը` հավաքելով 573 միավոր:
Եզրափակիչ փուլ են դուրս գալիս առաջին 8 հորիզոնականները զբաղեցրած մարզիկները, իսկ Խլղաթյանը միայն 22-րդն է:
Քիչ ավելի ուշ պայքարի մեջ կմտնի Էլմիր Կարապետյանը:
Եվրոպական խաղերին մասնակցում են 49 երկրի 7000-ից ավել մարզիկներ: Հայաստանն այս տարի ներկայացնում են 9 մարզաձևի 57 մարզիկներ: