Աշոտյանին փակեցիր, Արցախը փակեցիր, շատերին ես փակել ու, գուցե դեռ կփակես, բայց մի ամբողջ հայ ժողովրդի չես կարող փակել. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը գրում է. «Երկիրը թուրքին հանձնողը սարսափելի վախերի եւ շտապողականության ծուղակում է, մի կողմից թուրք-ադրբեջանական արեւմուտքները բզզում են, թե արագացրու, բանավոր խոսքիդ փաստաթղթային տեսք տուր, մյուս կողմից ամեն գիշեր երազախաբության մեջ ոռնում է վախից, իսկ առավոտյան նազարի պես դողալով իր համար վնգստացող դատական համակարգի ականջին ճվում՝ գլխներին սարքեք-հորինեք-բռնեք-փակեք-դատեք․․․․․։Ու հերթական նոպայի արդյունքը եղավ Արմեն Աշոտյանին երկու ամսով փակելու տմարդի, անհիմն եւ խղճուկ որոշումը․․Կարծեց, Արմեն Աշոտյանին փակելով իր թրքահպատակությունը, Արցախն ու ՀՀ սուվերեն տարածքները հանձնելը չի նկատվելու, դեմը այլ խոսող չի լինելու․․Ինչպես բոլոր մնացած դեպքերում, հիմա էլ սխալվեց․․․Այո, Աշոտյանին փակեցիր, Արցախը փակեցիր, շատերին ես փակել ու, գուցե դեռ կփակես, բայց մի ամբողջ հայ ժողովրդի չես կարող փակել․․,նայիր ինչ է կատարվում երկրում, անգամ նորածիններն են քեզ հայհոյում ու անիծում, նայիր, երկրում տղա երեխաներ են ծնվում եւ անունները Արարատ ու Արմեն են դնում, այլեւս ոչ մի նիկոլ չի ծնվում եւ չի ծնվելու հայոց հողում։ Նայիր «Ոչ Արցախի էթնիկ զտմանը>, <Արցախը չի լինելու ադրբեջանի կազմում» կարգախոսներով ստորագրահավաքը․․Գի՞տես, չէ, որ արդեն շատ ավելի շատ մարդ է ստորագրել քո կապիտուլյացիոն գործունեության դեմ, քան 2021-ին ընտրել էին քպ-իդ։ Հաստատ գիտես․․Վախե՞նում ես․․․․։Հասկանո՞ւմ ես, չէ, որ երբ այդ հարյուր-հազարավոր հայերը մեկ մարդու պես ոտքի կկանգնեն, կբացվի նաեւ Փոքր Մհերի Դուռը եւ դու կմեռնես՝ խղճուկ, վիզդ ծուռ, եղկելի․․․։Գիտեմ, վախենում ես․․․

Անգամ փակված, բայց դու Արմենից վախենում ես, որովհետեւ ինքը իսկական ԱՐՄԵՆ է,անգամ փակված, բայց Իգոր Խաչատուրովից վախենում ես, որովհետւ հաղթած եւ դեռ հաղթող բանակի խորհրդանիշ է, անգամ փակված, մայր հայրենիքից կտրված, բայց հայոց Արցախից սարսափում ես, որովհետեւ ինքը ԱՐՑԱԽ է․․․․

Ինքը Հայաստան է․․․․

Անգամ այսքան տառապած, որդեկորույս եւ ընկճված, բայց՝ ՀԱՅ մարդը չի մեռել․․․․․

Վախեցիր․․․Զի դաժան է լինելու պատիժդ․․․․․

22․06․2023

Հ․Գ․ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, դու՝ հանցագործ․․․․»:

Տեսանյութեր

Լրահոս