Բաժիններ՝

Վթար Ջերմուկ քաղաքում. կա մեկ զոհ և երկու տուժած

Հունիսի 21-ին, ժամը 17:57-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքում՝ «Սուրբ Գայանե» եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին․ կա մեկ զոհ և երկու տուժած։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի ԲՄ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի ԲՄ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս