Բաժիններ՝

Միայն պատիվ ու գովասանք տղաներին․ Հայաստանի գլխավոր մարզիչ

Շատ ծանր խաղ էր, շնորհակալ եմ տղաներին, որ նրանք բնավորություն ցույց տվեցին, ֆունկցիոնալ առումով շատ ծանր էր իրենց համար։ Այս մասին հետխաղային մամուլի ասուլիսին ասաց Հայատաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Հայաստանը Լատվիային հաղթեց 2-1 հաշվով։

Ըստ նրա՝ Հայաստանի հավաքականի պես, Լատվիան նույնպես մեծ ռոտացիայի հնարավորություն չուներ։ «Ես տեսա, որ իրենց համար ահավոր ծանր էր, միայն պատիվ ու գովասանք տղաներին»,- նշեց Պետրակովը։

Մարզիչն ասաց, որ գոհ է մեկնարկային կազմի, փոխարինման մտած ֆուտբոլիստների խաղից։ «Այս պահին նրանք նստած են հանդերանում, որոժները նույնիսկ կանգնել չեն կարողանում։ Իրենց առաջարկել էի ինտենսիվ խաղալ»,- նշեց Պետրակովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս