
Սուրեն Պապիկյանը մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 19-ին «Լը Բուրժե»-ում մասնակցել է Փարիզի ավիացիոն ցուցահանդեսի բացման արարողությանը:
Նախատեսվում են այցելություններ ֆրանսիական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ցուցադրական տաղավարներ և հանդիպումներ ընկերությունների ղեկավարների հետ: