Դավիթ Հարությունյանի ու իր նման դատավորների չլինելով՝ ռեժիմի ձեռքերից ընկնում են վերջին շղթաները. Գրիգոր Պողոսյան
Նախկին դատախազ Գրիգոր Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին ու դրա ընթացքի խայտառակ դրսևորումներին:
«Այսօր ԲԴԽ-ում ընթացավ հերթական «ֆարսը»։ Ընթացակարգային խախտումներին չեմ անդրադառնա, քանզի նիստն անդրեասյանի ընկեր նախարարի միջնորդությամբ առանց հիմնավորման և պարզաբանման որոշվեց դռնփակ անցկացնել։ Այն, որ իր գործողությունների իրավական հիմնավորվածությունը ԲԴԽ-ն նույնիսկ չի փորձել փարզաբանել, մամուլին ներկայացրած իր խոսքում արդեն նշել է դատավոր Davit Harutyunyan/Դավիթ Հարությունյանը՝ մասնավորեցնելով նաև «իր գույքի նկատմամբ ուժի կիրառման հրահանգը»։
Ինձ համար այս օրն իմ պայքարում առավել վճռական լինելու լրացուցիչ ստիմուլ էր։ Դավիթ Հարությունյանը դատական համակարգի այն անսասան կերպարներից մեկն է, ով իր ողջ գործունեության ընթացքում առաջնային է դիտարկել արդարադատության և Հայրենիքի շահը։ Խոսքը նույնիսք այն մասին չէ, որ արդարադատության նման բաստիոնը մեկուսացնելով՝ ասպարեզից հեռացնում են միակ դատավորին, որի կրծքին Արցախի դրոշն է։
Ազնվագույն և հզորագույն անձինք դեռևս կան դատական համակարգում։ Նրանք ամենաճղճիմ կերպով թիրախավորվում են, հետապնդումների են ենթարկվում, շատերն արդեն զոհ են դարձել ռեժիմի կամակատարների հարվածներին։ Նրանցից շատերին, ինչպես և Դավիթին, ընկեր կոչելու պատիվ ունեմ, (մեկին՝ նույնիսկ առաջին կուրսի առաջին օրվանից)։
Գիտեմ յուրաքանչյուրի ահռելի ներդրումը դատական համակարգի կայացման գործում։ Հիմա նրանք ռեժիմի առաջնային թիրախներից մեկն են։ Ի՞նչու։ Որովհետև իրենց չլինելով՝ ռեժիմի ձեռքերից ընկնում են վերջին շղթաները, իսկ այն, որ բարձրորակ դատավորներին մեկուսացնելու արդյունքում, դատական իշխանության բազիսը հավասարվում է հողին, ռեժիմին գրեթե չի հետաքրքրում։
Ելքը մեկն է. այս թրքահպատակ ռեժիմը պետք է վռնդվի»։