Բաժիններ՝

Ռոդ Ստյուարտի երեխաներից ոմանք ցանկանում են, որ 78-ամյա ռոքերը թոշակի անցնի

Ռոդ Ստյուարտի երեխաներից ոմանք ցանկանում են, որ 78-ամյա ռոքերը թոշակի անցնի: Այս մասին գրել է Daily Mail-ը:

Ընտանիքի մտերիմ ընկերոջ խոսքով՝ երգչի ութ երեխաներից մի քանիսը խրախուսում են նրան թոշակի անցնել, որպեսզի որոշ ժամանակ անցկացնի՝ կենտրոնանալով հոր և պապիկի իր դերի վրա։

«Նրանք անհանգստանում են նրա համար ու ցանկանում են, որ նա հեռանա երաժշտությունից և իր պայմաններով թոշակի անցնի», – ըստ tert.am-ի՝ կիսվել է ինսայդերը:

«Նրանց հայրն իր կյանքի 50 տարին նվիրել է երաժշտությանն ու որևէ մեկին ապացուցելու որևէ բան չունի»,- ասել է թերթի զրուցակիցը։

«Նրա առողջական խնդիրների հետ կապված և հաշվի առնելով նրա տարիքը, Ռոդի երեխաներից որոշները պարզապես կարծում էն, որ ժամանակն է՝ նա մի քանի տարի կենտրոնանա իր առողջության և իր ընտանիքի վրա, հատկապես երրորդ թոռնիկի ծնվելուց հետո»:

Ստյուարտն ունի ութ երեխա՝ 59-ից 12 տարեկան:

Նրա ավագ դստերը՝ 59-ամյա Սառա Սթիլին, որդեգրման է դրել Ստյուարտի նախկին ընկերուհին՝ Սյուզաննա Բոֆին, և հետագայում վերամիավորվել է կենսաբանական հոր հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս