ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Մեծ Բրիտանիային թագավորի պաշտոնական ծննդյան օրվա կապակցությամբ
Մեր շնորհավորանքները եւ լավագույն մաղթանքները Նորին Մեծություն թագավորի ծննդյան պաշտոնական օրվա առիթով։ Այդ առիթով մենք մաղթում ենք բարգավաճում եւ հետագա հաջողություններ Մեծ Բրիտանիայի ժողովրդին, նշվել է Հայաստանի ԱԳՆ շնորհավորանքում Մեծ Բրիտանիայի Ազգային տոնի՝ թագավորի պաշտոնական ծննդյան օրվա առիթով։
«Աշխատում ենք Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ համագործակցության ամրապնդման ուղղությամբ՝ ռազմավարական երկխոսության եւ դեմոկրատիայի ընդհանուր արժեքների, օրենքի եւ մարդու իրավունքների գերակայության հիման վրա»,- նշվել է շնորհավորանքում։
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն իր հերթին շնորհակալություն է հայտնել հանրապետության ԱԳՆ-ին՝ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, շնորհավորանքի համար։
«Ես լիովին համաձայն եմ սերտ համագործակցության կարեւորությանը՝ մեր ընդհանուր նպատակների եւ արժեքների առաջմղման համար։
Մեծ Բրիտանիան Հայաստանում ձգտում է աջակցել դեմոկրատիային, անվտանգությանը եւ կայուն զարգացմանը»,- նշել է բրիտանացի դեսպանը Թվիթերի իր միկրոբլոգում։