Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը հանդիպել է ԱՀԿ պատվիրակությանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Հաշմանդամության, վերականգնողական, պալիատիվ և երկարաժամկետ խնամքի գծով տարածաշրջանային պատասխանատու Սաթիշ Միշրայի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Հայտնում են գերատեսչությունից։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթությունները, մասնավորապես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում նախարարության կողմից իրականացվող բարեփոխումները, օրենսդրական նախաձեռնություններն ու փոփոխությունները։

Անդրադարձ է կատարվել անձի ֆունկցիոնալության գնահատման ու հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման աշխատանքներին, որոնք հնարավորություն կտան քաղաքացու կարիքները գնահատել ավելի իրատեսական և մատուցել հասցեական ծառայություններ։ Քննարկվել են նաև նախարարության կողմից մատուցվող վերականգնողական ծառայություններին, աջակցող միջոցների տրամադրման և պրոթեզավորման գործընթացներին առնչվող մի շարք հարցեր։

ԱՀԿ ներկայացուցիչներն ևս կարևորել են հաշմանդամություն ունեցող անձի կարիքների հիման վրա որակյալ ծառայությունների տրամադրումը և խոսել այդ գործընթացում հնարավոր համագործակցության տարբերակների մասին։ Պատրաստակամություն են հայտնել վերականգնողական և աջակցող միջոցների հասանելիության ապահովման և ընդլայման գործընթացում ունենալ իրենց մասնակցությունը՝ փորձի փոխանակման և համապատախան գործողությունների ծրագրի մշակման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930