Ջասթին Բիբերի կինը բացահայտել է անհանգստության դեմ պայքարի իր անսովոր ձևը
Երգիչ Ջասթին Բիբերի կինը՝ 26-ամյա ամերիկացի մոդել Հեյլի Բիբերը բացահայտել է անհանգստության դեմ պայքարի իր անսովոր միջոցը։ Ըստ shantnews-ի՝ աստղի համապատասխան տեսանյութը TikTok-ում գրավել է People հրատարակության ուշադրությունը։
Բիբերի խոսքով՝ ինքը սթրեսից հետո կես րոպեով սկսել է սուզվել սառը ջրի մեջ։
Վերջին մեկուկես տարվա ընթացքում նա միկրոինսուլտ է տարել և հայտնաբերել, որ ունի ձվարանների կիստա: Մոդելը մինչև ուսերը մխրճվում է լողավազանի սառը ջրի մեջ և փորձում կանոնավոր շնչել՝ հարմարվելու ջրի ջերմաստիճանին։
Վերջում նա գլխով սուզվում է ջրի տակ և միայն դրանից հետո դուրս է գալիս լողավազանից։
Ըստ Հեյլի Բիբերի՝ մեթոդն իր համար օգտակար է։