Միշտ միանշանակ ճանաչել ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ․ Պակիստանի վարչապետը նաև խոսել է Հայաստանի մասին

Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Այս մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ Բաքվում կայացած բանակցությունների արդյունքներով։

«Մենք միշտ միանշանակ ճանաչել ենք Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ։ Ձեր բանակը, հերոսաբար կռվելով, ազատագրեց Ղարաբաղը, վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը։ Պակիստանը միշտ աջակցել է Ադրբեջանին։ Դա մեր եղբայրական պարտքն էր, մեր պարտավորությունը, և մենք դրանք կատարեցինք»,- ասել է նա։

Պակիստանի վարչապետը վերահաստատել է, որ իր երկիրը չունի դավանագիտական հարաբերություններ Հայաստանի հետ։

«Ուրախ եմ, որ Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն ընթանում են։ Ինչպես գիտեք, Պակիստանն այն երկրներից է, որը դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ, և դա մեր բարոյական պարտքն է։ Միայն այն բանից հետո, երբ դուք խաղաղության պայմանագիր կկնքեք Հայաստանի հետ, մենք կարող ենք կրկին վերանայել այս հարցը ձեր համաձայնությամբ։ Մենք միանշանակ աջակցում ենք Ադրբեջանին նաև այս հարցում»,- ասել է Շահբազ Շարիֆը։

Տեսանյութեր

Լրահոս