Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է. ՀՅԴ հայտարարությունը
Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
«Ձերբակալվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Բացահայտ է և աներկբա. Արմեն Աշոտյանը քաղաքական հալածյալ է, իսկ գործող իրավապահ համակարգն իրականացրել է օրվա ռեժիմի քաղաքական պատվերը:
Կատարվածը Հայաստանում օրեցօր խորացող բռնաճնշումների, ընդդիմադիրներին լռեցնելու, երկրում տիրող վախի և հուսահատության մթնոլորտը խորացնելու նպատակ է հետապնդում:
Սա իշխանությունների` հատկապես Հայաստանի և Արցախի Հանրապետություննների առջև ծառացած գոյութենական սպառնալիքներից հանրությանը շեղելու և սեփական դիրքերն ամրապնդելու հերթական սին քայլն է:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը դատապարտում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում երկրում խորացող հակաժողովրդավարական և հակաիրավական այս ընթացքի վրա։
Ընդդիմադիր սկզբունքային գործիչների արդար ընդվզումը հնազանդեցնելու բոլոր քայլերը կարճատես են և դատապարտված»: