Բաժիններ՝

Թուրքիայի ամենահարուստ 5 մարդիկ՝ ըստ Frobes-ի

Ամերիկյան հեղինակավոր «Forbes» հանդեսը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց անվանացանկը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Նրանց շարքում տեղ են գտել նաև թուրք միլիրադատերերը։

Թուրքիայի ամենահարուստ 5 անձինք են՝

1. Իբրահիմ Էրդեմլիօղլուն

Գործարար Իբրահիմ Էրդեմլիօղլուն Թուրքական հայտնի «Merinos» գորգերի բրենդի հիմնադիրն է։ Նրա կարողությունը կազմում է շուրջ 5.3 մլրդ դոլար:

2. Մուրադ Ուլքեր

Ուլքերի կարողությունը հասնում է 5 մլրդ դոլարի: Առևտրի և արտադրության ոլորտում գործունեություն ծավալող միլիարդատերը հանդիսանում է նաև «Yıldız Holding»-ի տնօրենների խորհրդի նախագահը:

3. Ալի Էրդեմիօղլու

Թուրքիայում 3-րդ ամենահարուստ գործարարը, ով միարժամանակ հանդիսանում է նաև Իբրահիմ Էրդեմիօղլուի եղբայրը, պոլիեսթերի (սինթետիկ ամուր գործվածք) արտադրությամբ զբաղվող թուրքական «SASA» ընկերության հիմնադիրն է: Նրա կարողությունը հաշվվում է 4.7 մլրդ դոլարի սահմաններում:

4. Սեմահաթ Սևիմ Արսելը

95 տարեկան Սևիմ Արսելը Թուրքիայի ամենամեծ հոլդինգներից մեկի՝ «Koç»-ի հիմնադիր Վեհբի Քոչի դուտրն է: Արսելի Հարստությունը գնահատվում է շուրջ 3 մլրդ դոլար:

5. Իփեք Քըրաչ

Քըրաչի կարողությունը տատանվում է 2.9 մլրդ դոլարի սահմաններում: Ցանկում տեղ գտած 2-րդ կին գործարարի անունը թվարկվում է Թուրքիայում շուրջ 500 ամենահաջողակ արտահանողների թվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս