Բաժիններ՝

Թրամփին ֆորմալ կձերբակալեն դատարանում գտնվելու ընթացքում

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը ֆորմալ կերպով կձերբակալվի, նախքան այդ նրան մեղադրանք կառաջադրվի գաղտնի փաստաթղթերի հետ ոչ պատշաճ վարվելու գործով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը։

Թրամփը Ֆլորիդա նահանգի հարավային շրջանի դատարան պետք է ներկայանա ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով 23:00-ին): Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախկին առաջնորդը մտնի դատարանի շենք, նրան կձերբակալեն, պարզաբանում է հեռուստաալիքը:

Թրամփին մեղադրում են ազգային պաշտպանությանը վերաբերող տեղեկությունները կանխամտածված կերպով պահելու համար: Թրամփին նաև մեղադրում են արդարադատությանը խոչընդոտելու և կեղծ ցուցմունքներ տալու համար:

Թրամփի պաշտպանությամբ են հանդես եկել հանրապետական բազմաթիվ քաղաքական գործիչներ, նույնիսկ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դե Սանտիսը, որը Թրամփի հետ մրցակցում է 2024 թ.-ի նախագահական ընտրություններում կուսակցության կողմից առաջադրվելու համար:

Մայիսին երդվյալ ատենակալներն ԱՄՆ նախկին նախագահին մեղավոր էին ճանաչել 1996 թ.-ին լրագրող Էլիզաբեթ Ջին Քերոլի հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ և պարտավորեցրել նրան վճարել 5 միլիոն դոլարի փոխհատուցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս