
Վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցվել է 0.25 տոկոսային կետով եւ սահմանվել 10.5 տոկոս. ԿԲ

Հունիսի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 10.5%: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԲ-ից:
Որոշվել է նաեւ՝
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 12.0%,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 9.0%: