Բաժիններ՝

Ժամկետն անց պատվաստանյութերի առեղծվածը. Անուշ Պողոսյան

Անուշ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ժամկետն անց պատվաստանյութերի առեղծվածը…

Հայաստանի Հանրապետությունում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի և հետազոտվող դեղագործական արտադրանքի շրջանառության հետ կապված  հարաբերությունները կարգավորում է ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՎ, համաձայն որի ԱՐԳԵԼՎՈՒՄ է իրացնել Հայաստանի Հանրապետությունում պիտանիության ժամկետն անցած դեղերը, կեղծ դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը, հետազոտվող դեղագործական արտադրանքը:

Ինչպես նաև Պիտանիության ժամկետը լրացած, չգրանցված, ինչպես նաև կեղծ և օգտագործման համար ոչ պիտանի, ոչ օրինական ճանապարհով ձեռք բերված, անորակ, չհայտարարագրված բաղադրատարրեր պարունակող դեղերը, դեղանյութերը, դեղաբուսական հումքը և հետազոտվող դեղագործական արտադրանքը ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով վտանգավոր թափոնների ոչնչացմանը ներկայացվող պահանջներին համապատասխան` լիցենզավորված իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից:

❌ Իսկ հիմա ամենակարևորը:

ՀՀ առողջապահության նախարարությունը բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին և ամբուլատորիաներին հրահանգել է չխոտանել և շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած պատվաստանյութերը՝ հիմք ընդունելով եվրոպական կայքերի, ռուսական պաշտոնյաների գրությունները:

❌ Եթե այդ գործելակարքը ընդունված է, ապա ինչու դա ամրագրված չէ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում և ինչու օրինակ որակի միջազգային սերտիֆիկատ ունեցող դեղերը գրանցելու համար չեն օգտագործում այդ կայքերի ինֆորմացիան❓

❌ Գուցե դա արվել է ոչ ճիշտ պլանավորված պատվաստանյութերի գնման հետևանքով պետությանն ահռելի վնասը կոծկելու համար, որի պատճառով <<ստիպված>> Արմեդ էլեկտրոնային համակարգի պատվաստումների պահեստային հավելվածը այդպես էլ տարիներով լիարժեք չի աշխատում❓

Հ.Գ. Հուսով եմ մի օր հանրությունը կստանա այս և շատ այլ հարցերի պատասխանը……..

Հ.Հ.Գ Մեկ վիրաբուժի սխալը կարող է մեկ կյանք արժենալ, պատվաստումների կազմակերպման ծածկադմփոցը հանրային ( բոլորի )առողջապահական խնդիր է, որը կարող է բերել սերունդների խեղաթույրված առողջությանը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս