ՔՊ-ի հետ համագործակցելու լավագույն օրինակն է սա. Փաստաբան Արսեն Բաբայանը հակադարձում է Մանե Թանդիլյանին

Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ապրելու Երկիր» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդլիյանն այսօր իր ասուլիսում բառացի ասել է՝ «Մենք ապացուցել ենք, որ Քաղաքացիական պայմանագրի հետ որևէ համայնքում, որևէ ընտրությունների արդյունքում, համագործակցության եզր չկա, առավել ևս չի լինելու երևանում»:

Թույլ տվեք չհամաձայնվել:

Առնվազն Վանաձորում ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը չմիանալով (չհամագործակցելով) հաղթող՝ «Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությանը և ընդդիմադիր «Հայրենիք» խմբակցությանը՝ համագործակցել է Քաղաքացիական պայմանագիր խմբակցության (կուսակցության) հետ, որի հետևանքով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է ունեցել իր ցանկալի անձին նշանակել համայնքի ղեկավար: Դրանից հետո էլ «Ապրելու Երկիր» խմբակցությունը, իշխանության հետ համատեղ, մասնակցում է ավագանու նիստերին և այդպիսով ՔՊ-ին տալիս լեգիտիմություն: Ի դեպ, եթե «Ապրելու Երկիր» խմբակցությունը չմասնակցի ավագանու նիստերին, ապա Վանաձորում կնշանակվեն նոր ընտրություններ:

ՔՊ-ի հետ համագործակցելու լավագույն օրինակն է սա…»։

Տեսանյութեր

Լրահոս