Պետական կառույցների սպասարկման մակարդակը բավականին ցածր է, կոռուպցիոն ռիսկերը մեծ են․ Խաչատուր Սուքիասյան

Կառույցները, որոնք պետական կարգավիճակ ունեն, նրանց սպասարկման աստիճանը բավականին ցածր է, լավ չեն սպասարկում ու կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։

Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագիրը համաձայնեցնելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ, ըստ tert.am-ի՝ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Հիմա մենք վեցնենք ու վերապահովագրումը տանենք մի այնպիսի հարթակ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ են, նորից խնդիրներ կառաջանան։ Ինչո՞ւ մասնավորներին չենք մտցնում, որ հակակշռենք այս ամենին, պետական կառավարման մեջ բավականին դժվարություններ ունենք»,- ասաց Սուքիասյանը՝ ընդգծելով, որ պետական գումարները արդյունավետ ծախսելու խնդիրներ ևս կառաջանան։

Արձագանքելով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ընդգծեց․

«ԵԱՏՄ-ի շրջանակներում ունենք լավ օրինակ՝ Եվրասիական զարգացման բանկը, որը իմ կարծիքով ունենալով լավ կորպորատիվ կառավարում՝ կարողացել է նվազեցնել այդ ռիսկերը։ Նույն կերպ՝ եթե ճիշտ կորպորատիվ կառավարում լինի, Ձեր ասած ռիսկերը կարող են նվազել»։

Տեսանյութեր

Լրահոս