Պուտինը սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին. մինչ այդ պետք չէ ակնկալել Ուկրաինայի հարցով խաղաղության բանակցություններ. Բորել
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը համոզված է, որ Ուկրաինայում ռազմական հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները դժվար թե սկսվեն ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ։ Դրանք նախատեսված են 2024-ին:
«Կարծում եմ, որ նա (Վլադիմիր Պուտինը) սպասում է ԱՄՆ-ում ընտրությունների արդյունքներին։ Մինչ այդ պետք չէ ակնկալել խաղաղության բանակցությունների սկիզբ»,- ասել է Բորելը իսպանական Onda Cero ռադիոյին տված հարցազրույցում:
Ինչպես գրում է kommersant.ru-ն, Բորելը կարծում է, որ «պատերազմը միանգամայն այլ կերպ կզարգանար», եթե ԱՄՆ նախագահ լիներ Դոնալդ Թրամփը, ոչ թե Ջո Բայդենը։
Պաշտոնապես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները դադարեցվել են 2022 թվականի մայիսին՝ Կիևի նախաձեռնությամբ։ Հոկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը բացառում է Ռուսաստանի նախագահի հետ հետագա բանակցությունների հնարավորությունը, քանի դեռ նախագահ Վլադիմիր Պուտինը է։ 2023 թվականի մայիսին Զելենսկին հայտարարել է, որ իր համար դժվար կլինի խոսել Պուտինի հետ քանի դեռ ռուսական զորքերի դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։