Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից
Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից: Այս մասին հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
«Հարգելի ֆուտբոլասերներ,
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Վարդան Բիչախչյանի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:
Վարդան Բիչախչյանը թիմը գլխավորում էր 2022 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Բիչախչյանի գլխավորությամբ տարբեր մրցաշարերում անցկացրել է 40 խաղ, տոնել 24 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի և կրել 7 պարտություն:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բիչախչյանին և իր մարզչական շտաբին` համատեղ աշխատանքի, գեղեցիկ ֆուտբոլի և բազմաթիվ լավ հիշողությունների համար ու մաղթում ենք հաջողություն»,- ասված է հաղորդագրության մեջ։