Ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՆԳ նախարարի ավտոշարասյան պատճառով վթարի կապակցությամբ․ նշանակված է ծառայողական քննություն, նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՆԳ նախարարի ավտոշարասյան պատճառով վթարի կապակցությամբ։
«Համացանցում հրապարակում է տարածվել Գրիգոր Լուսավորչի փողոցում այսօր առավոտյան տեղի ունեցած վթարի վերաբերյալ:
Նշվել է, որ վթարը տեղի է ունեցել ՆԳ նախարարի ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու պատճառով:
Պարզաբանում ենք, որ ՆԳՆ ներքին անվտանգության վարչությունում նշված ճանապարհատրանսպորտային պատահարով արդեն իսկ նշանակված է ծառայողական քննություն:
Ծառայողական քննության շրջանակում քննարկման առարկա կդառնա նաև ուղեկցող անձնակազմի գործողությունների պատճառահետևանքային կապը տեղի ունեցած վթարի հետ:
Բացի այդ, նախաքննական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացվի»,- ասված է պարզաբանման մեջ։