Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի ղեկավարների հետ քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը Բրյուսելում ակցիա է իրականացրել: Թովմասյանը Բելգիայի փոխվարչապետ Դավիդ Կլարանվալիին է նվիրել իր կրծքանշանը, որի վրա Հայաստանի և Արցախի դրոշն է պատկերված:

Ազգային ժողովում Հայաստան-Բելգիա բարեկամական խմբի կազմով Բրյուսելում 4 օրերի ընթացքում հանդիպել ենք Բելգիայի խորհրդարանականների, օրենսդիր մարմինների ղեկավարների հետ, բարձրացրել Հայաստանի և Արցախի շուրջ առկա իրավիճակին առնչվող հարցեր ու խնդիրներ:

Այցի ավարտին Բելգիայի փոխվարչապետին նվիրել եմ իմ կրծքանշանը:

«Սա Ձեր հայանպաստ գործունեությանն ի պատասխան փոքրիկ հուշանվեր է, որը կխնդրեմ՝ կրեք Ձեր կոստյումի վրա, որպեսզի Հայաստանն ու Արցախը միշտ լինեն Ձեր սրտի մոտ:

Շնորհակալություն նաև Հայաստան ու Արցախ այցելելու համար:

Փորձեցի այսպես արտահայտել իմ երախտագիտությունը Ձեզ»,- հայտնել եմ պարոն Կլարինվալին՝ ընդգծելով, որ կրծքանշանն ինձ համար թանկ է, քանի որ այն կրել եմ իմ կոստյումի վրա աշխարհի բոլոր խորհրդարաններում, որտեղ բարձրացրել եմ Արցախի և Հայաստանի անվտանգային խնդիրները:

Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել անակնկալի համար՝ խոստանալով շարունակել մնալ Հայաստանի և Արցախի կողքին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930