
ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարները Մինսկում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանում անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը:
«Բացահայտվել են ռազմական և միգրացիոն ոլորտներում, ինչպես նաև տեղեկատվական տարածությունում համագործակցության ուղղությունները: Ընդգծվել է տարբեր մակարդակի ՀԱՊԿ-ի զորավարժությունների քանակն ավելացնելու, «Ապօրինի», «Ալիք» և «Պրոքսի» գործողություններն արդյունավետ իրականացնելու կարևորությունը», – նիստից հետո հայտնել է ՌԴ-ի անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ-ի երկրների ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ համատեղ պայքարին, կազմակերպության հակաահաբեկչական ներուժի ամրապնդմանը։ ՌԴ ԱԽ-ում նշել են, որ խնդիրներ են դրվել՝ արգելափակելու քաղաքացիների հավաքագրման և ահաբեկչական գործողություններին մասնակցելու համար տարբեր վայրեր մեկնելու ուղիները։
«Հաշվի առնելով ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտիների անմիջական հարևանությամբ ահաբեկչության սպառնալիքների աճը՝ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրի իրականացման հետ կապված որոշումներ են ընդունվել», – հավելել են մամուլի ծառայությունում։