Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը:
«Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից դեպի Իրան արտահանման համար արտոնյալ մուտք նախատեսող համաձայնությունների փաթեթ։
Մեր արտահանողների համար իրանական շուկա մուտքի նման պայմանները կարելի է համարել բացառիկ։ Հավատում ենք, որ այս տարի ԵԱՏՄ անդամ երկրների աջակցությամբ կկարողանանք ստորագրել այդ համաձայնագիրը՝ հաշվի առնելով, որ իր հերթին իրանական կողմն էլ նույն վերաբերմունքն է ցուցաբերում»,- ասել է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը հաստատել է նաև հայկական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու եվրասիական ինտեգրման առաջնահերթ ուղղությունների իրականացման ուղղությամբ: