
Ադրբեջանական կողմի խնդրանքով Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Ըստ հաղորդագրության՝ քննարկումները պետք է մեկնարկեին հունիսի 12-ին։