Մայք Փենսը կառաջադրի իր թեկնածությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում

ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը փաստաթղթեր է ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։

Տեղեկությունը հունիսի 5-ին հրապարակվել է ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովի կայքում։

Փենսը ներկայացնում է Հանրապետական ​​կուսակցությունը։ Նա կփորձի որպես նախագահի թեկնածու առաջադրվել Հանրապետական կուսակցությունից:

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել բարձրագույն կառավարական պաշտոնում:

Տեսանյութեր

Լրահոս