Ո՞ր անուղեղն է Փաշինյանին խորհուրդ տվել ձեռքով բարևել թուրք իմամին. Գեղամ Մանուկյանը՝ Միրզոյանին

Այսօր ԱԺ-ում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց 2022 թվականի բյուջեի կատարողականը, ինչից հետո  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նրան հարց ուղղեց։

Հարցը հնչեցնելուց առաջ պատգամավորը նախ Արարատ Միրզոյանին ցույց տվեց մի մի մարդու լուսանկար և հետաքրքրվեց՝ ճանաչո՞ւմ է նրան, Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ լավ չի տեսնում, բայց դեմքը ծանոթ է։

Այնուհետև Գեղամ Մանուկյանը ներկայացրեց, թե ով է լուսանկարում պատկերված տղամարդը։

«Սա Թուրքիայում հայտնի «Սուլեյման աղա» աղանդի իմամներից է, շատ հայտնի է, բազմաթիվ սկանդալների մեջ հայտնի։ Երկու օր առաջ Էրդողանի երդման արարողությանը, չգիտեմ որտեղից, Նիկոլ Փաշինյանը սրան էլ է բարևել։ Եվ առնվազն թուրքական թվիթերյան տարածքում բավականին ծաղրալից վերաբերմունքի է արժանացել։ Խոսում եք պրոտոկոլից, արարողակարգից, ուզում եմ հասկանալ՝ ո՞ր մի անուղեղն է խորհուրդ տվել՝ նույնիսկ Թուրքիայում ոչ միանշանակ ընդունված իմամի հետ բարևել»,- հետաքրքրվեց Գեղամ Մանուկյանը։

Կարդացեք նաև

Պատասխանելով հարցին, Արարատ Միրզոյանն ասաց, թե ենթադրում է՝  Թուրքիայի նախագահը երդման արարողակարգին հրավիրել է նաև արտասահմանից հյուրերի, որոնց թվում է Նիկոլ Փաշինյանը։

«Միջոցառումների ընդմիջումների ժամանակ մարդիկ շփվում են, մոտենում են իրար, բարևում են։ Դժվար է պատկերացնել՝ այդ պահին մոտենալ ու ներկայացնել մեկին՝ իր կենսագրությամբ և այլն։ Ընդամենը բարևի մասին է»,- շեշտեց Արտաքին գործերի նախարարը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութից

Տեսանյութեր

Լրահոս