Գումարվել է Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը

Տեղի է ունեցել Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Խորհրդարանի նոր կազմը հունիսի 2-ին երդում է տվել։

Ինչպես հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի առաջին նիստը բացել է պատգամավորներից ամենատարեցը ՝ «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին:

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես ներկա է գտնվել խորհրդարանի առաջին նիստին և հետևել է երդման գործընթացին:

Թուրքիայի 28-րդ գումարման խորհրդարանի մայիսի 14 -ի ընտրությունների վերջնական արդյունքների համաձայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ստացել է 268 պատգամավորական մանդատ, «Նոր բարեկեցություն» կուսակցությունը ՝ 5, «Ազգայնական շարժում» կուսակցությունը ՝ 50, «Կանաչ Ձախ» կուսակցությունը ՝ 61, աշխատավորական կուսակցությունը ՝ 5, Հանրապետաժողովրդական կուսակցությունը ՝ 169 և İYİ(լավ) կուսակցությունը ՝ 43 տեղ:

Թուրքիայում ընտրողների մասնակցությունը կազմել է 87,05 տոկոս։

Նախագահ Էրդողանի երդմնակալության արարողությունը նախատեսված է շաբաթ օրը ՝ հունիսի 3-ին, խորհրդարանի շենքում:

Տեսանյութեր

Լրահոս