
Flyone Armenia-ի աշխատակիցներն ուղևորին են փոխանցել հայտնաբերված պայուսակը, որում շուրջ 10 հազար ԱՄՆ դոլար է եղել

Հունիսի 2-ին Flyone Armenia-ի Սանկտ Պետերբուրգ – Երևան չվերթի ժամանումից հետո, բորտուղեկցորդների կողմից հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 9,900 ԱՄՆ դոլար, անձը հաստատող փաստաթուղթ և անձնական այլ իրեր:
Ինչպես հայտնեցին ավիաընկերությունից, հայտնաբերված պայուսակը ավիաընկերության աշխատակիցների կողմից փոխանցվել է ուղևորին: