Բաժիններ՝

Ողբերգական վթարից տուժած 4 երեխաներից մեկը մահացել է

Կոտայքի մարզում մայիսի 27-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիրավորում ստացած չորս անչափահասներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:

Սյս մասին հաղորդեցին «Սուրբ Աստվածամայը» բժշկական կենտրոնի մամուլի բաժնից:

«Երեխան վթարից հետո տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, վիրահատվել, այնուհետև տեղափոխվել «Սուրբ Աստվածամայը» ԲԿ: Նրա մոտ առկա էին գլխուղեղի, որովայնի, կրծքավանդակի սալջարդեր: Անգիտակից էր, միացված էր արհեստական շնչառության սարքին, սրտի աշխատանքը պահպանվում էր դեղորայքով, գտնվում էր երրորդ աստիճանի կոմայի մեջ»,- նշել են հիվանդանոցի մամուլի ծառայությունից:

Ըստ աղբյուրի՝ մյուս երեք վիրավորները շարունակում են գտնվել վերակենդանացման բաժանմունքում, նրանցից մեկի մոտ կա դրական դինամիկա, մյուս երկուսի վիճակը մնում է ծահրահեղ ծանր:

Մայիսի 27-ին ժամը 09․00-ի սահմաններում Գառնի-Արտաշատ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել էին Volkswagen և «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել էր, 7-ը՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Երևանի տարբեր հիվանդանոցներ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ «Վազ 2106»-ում են եղել պատանի ըմբիշներ ու նրանց մարզիչները, որոնք Արտաշատից դեպի Գառնի գնալիս են եղել՝ մրցումների մասնակցելու նպատակով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930