
Քիշնևում ավարտվեց հնգակողմ հանդիպումը․ Փաշինյան-Ալիև հաջորդ հանդիպումը՝ Բրյուսելում

Քիչ առաջ Քիշնևում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը։ Երևանի ժամանակով 18․00-ին մեկնարկած հանդիպումը տևել է մեկուկես ժամ։ Այս պահի դրությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում բացի այն, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ հաջորդ բարձրաստիճան հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում հունիսի 21-ին։
Նշենք նաև, որ Քիշնևում տեղի է ունեցել նաև Միրզոյան-Բայրամով ոչ պաշտոնական հանդիպում աշխատանքային ճաշի սեղանի շուրջ։