
Հայ մարզիկները մրցանակային տեղեր են զբաղեցրել կուդոյի աշխարհի առաջնությունում

Տոկիոյում մայիսի 13-14-ը կայացել է կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությունը։ Այս մրցաշարին մասնակցել են նաև Հայաստանի կուդոյի ֆեդերացիայի սաները, որոնք, ունենալով փայլուն ելույթներ, գրավել են տարբեր մրցանակային տեղեր։ Այս մասին հայտնում են Հայաստանի կուդոյի ֆեդերացիայից։
Ընդհանուր առմամբ կուդոյի աշխարհի 6-րդ առաջնությանը մասնակցել են մոտ 250 մարզիկ աշխարհի տարբեր երկրներից։
Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Գոռ Նալբանդյանը զբաղեցրել է առաջին մրցանակային տեղը, Ալեքսանդր Չարխչյանը զբաղեցրել է երկրորդ մրցանակային տեղը, Հայկ Կիրակոսյանը՝ 3-րդն էր, իսկ Դանիել Հակոբյանը՝ 4-րդը։