
Առաջարկում եմ՝ և՛ շտապել, և՛ չշտապեցնել ընդդիմությանը. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս տեսանյութը՝ գրելով.
«Ընդդիմությունն ունի իր «փայ» պատասխանատվությունը, բայց ընդդիմությանը քավության նոխազ չի կարելի դարձնել:
Հայաստանում կա միայն մեկ «տիպ» ու դա Նիկոլ Փաշինյանն է:
Մի՛ տարածեք խուճապ, մաղձ, մի՛ փորձեք հին հաշիվներ մաքրել, մի՛ ընկեք էժանագին «ղժիկների» հետևից:
Առաջարկում եմ՝
1. Ե՛վ շտապել, և՛ չշտապեցնել ընդդիմությանը:
2. Ամբողջ բեռը չդնել քաղաքական ուժերի վրա. սա համազգային պայքար է, գոյաբանական է: